Ինչ իրավիճակ է Լարսի ավտոճանապարհին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Լարսի ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունն էլ հայտնել է, որ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է:

Նշվում է, որ  Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

Կիսվել սոց․ ցանցերում