Վաղը երկիր կհասնի մարտ ամսի ամենաուժեղ՝ G1 դասի մագնիսական փոթորիկը

Մարտ ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը երկիր կհասնի վաղը՝ մարտի 9-ին։ Սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ։

Արեգակնային ակտիվության կանխատեսումը հրապարակել է Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տեղեկատվական կենտրոնը:

Արեգակնային էներգիայի ազդեցությունը մարդիկ կզգալ արդեն մարտի 8-ին, մարտի 10-ին գեոմագնիսական փոթորիկի ազդեցությունը կսկսի թուլանալ։

Սպասվում է, որ այս փոթորիկը կլինի ամենաուժեղը մեկ ամսվա ընթացքում և կզգան նույնիսկ նրանք, ովքեր եղանակային պայմաններից կախվածություն չունեն։

Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմել և մի քանի ժամ անցկացնել մաքուր օդում։

Կիսվել սոց․ ցանցերում