Այսօր, երբ ժամանակի հրամայական է կանանց իրավունքների խթանումը, ցանկանում եմ, որ Ձեր կամքը օրինակ լինեն շատերի համար

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի ութի առթիվ։

Մաղթում եմ, որ միշտ ու ամենուրեք շրջապատված լինեք սիրով, հոգատարությամբ, ունենաք աշխատելու, արարելու, ինքնակրթվելու, ինքնադրսևորվելու մեծ հնարավորություններ:

Այսօր, երբ ժամանակի հրամայական է կանանց իրավունքների խթանումը, ցանկանում եմ, որ Ձեր ձեռքբերումները,  տոկունությունն ու առաջնորդությունը, կամքը օրինակ լինեն շատերի համար` հաջողակ, ուժեղ և առաջադեմ նոր գաղափարներ իրագործելու, դառնալու դրանց առաջամարտիկը։

Եվ ամենակարևորը, միշտ փայլեք երջանկությունից, անհոգ ժպտաք և ժպիտներ պարգևեք»։

Կիսվել սոց․ ցանցերում