Երևանում մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը վարորդներից մեկն է։

Կիսվել սոց․ ցանցերում