ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կեղտաջրերից առաջացած «լիճը» փակել է Թաիրով գյուղի ճանապարհը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրի Ֆրանց Վերֆել-Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կոյուղաջրերը հոսում են փողոց ու լցվում բնակիչների տները։ Համայնքապետարանը, մարզպետարանը, Կառավարությունը, որոնց բնակիչները դիմել են, խնդիրը չեն լուծել։ Համայնքապետարանից հայտնել են, որ համայնքն ինքնուրույն միջոցներ չի կարող տրամադրել և խնդրի մասին պետք է հայտնի վերադաս մարմնին՝ Տարածքային կառավարան և ենթակառուցվածքների նախարարությանը։

«Հետքն» այցելել է Թաիրով բնակավայր եւ լսել բնակիչներին։

Կիսվել սոց․ ցանցերում