Ինչու՞ Ռпւսшստանի դաշնակից Թпւрքիան Հայաստանին սպшռնալիք չէ, իսկ Արեւմուտքի դшշնակից Թпւрքիան սպшռնալիք է

Լավ, համաձայնենք, որ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը վակուում է առաջացնում, եւ դա Հայաստանի համար իրոք մարտահրավեր է: Բայց ո՞վ է այդ դիրքերը թուլացնում: Հայաստա՞նը: Ինչպե՞ս եւ ինչո՞վ: Մտավարժանքների տեղ չէ, պետք է կոնկրետ քաղաքական, վերլուծաբանական մակարդակներում քննարկվի, հիմնավորվի եւ դրվի իշխանության սեղանին: Փողոցում կամ տաղավարից՝ տաղավար խոսելով չէ: Իսկ մինչ այդ մասնավոր, զուտ անձնական կարծիք ասեմ. Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը խարխլվել են Շուշիի թուրք-ադրբեջանական Հռչակագրով: Եւ եթե դրա դեմ Ռուսաստանը ոչինչ, նույնիսկ տեղեկատվա-քարոզչական մակարդակում, չի ձեռնարկում, իսկ սա անառարկելի իրողություն է, ուրեմն երկու ենթադրության տեղ է մնում. կամ Ռուսաստանը Թուրքիայի դեմ անզոր է, կամ ամեն ինչ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում երկկողմ համաձայնությամբ: Առաջին դեպքում ստացվում է, որ որոշակի ուժեր, շրջանակներ, խմբեր, խմբավորումներ եւ անհատներ Հայաստանի անվտանգությունը վերապահում են Թուրքիայի դեմ անզոր Ռուսաստանին: Երկրոդից հետեւում է, որ Հայաստանը պետք է հանձնել ռուս-թուրքական դաշինքի ,,հոգածությանը,,: Նոնսենս չէ՞: Ո՞վ կբացատրի՝ ինչու՞ Ռուսաստանի դաշնակից Թուրքիան Հայաստանին սպառնալիք չէ, իսկ Արեւմուտքի դաշնակից Թուրքիան սպառնալիք է:

Կիսվել սոց․ ցանցերում