Ի՞նչ հարցով էր Բшքու գործուղվել ՌԴ ԶՈՒ ցամաքային զпրքերի հրшմшնшտար գեներшլ-գնդшպետ Կիմը

Ուկրաինայում ,,հատուկ ռազմագործողություն,, սկսելուց երկու օր առաջ՝ 2022թ. փետրվարի 22-ին եթե Ռուսաստանի ցանկությունն էր, որ Հարավային Կովկասում իրեն ապահովագրի հնարավոր բարդություններից, ինչու՞ այդ ռազմավարական համագործակցության մասին Հռչակագիրը ՀԱՊԿ անդամ, ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ չստորագրեց կամ գոնե Հայաստանին մասնակից չդարձրեց, այլ՝ միայն Ալիեւի: Երկրորդ, ռուս-ադրբեջանական Հռչակագրի ստորագրումից ուղիղ մեկ ամիս անց ի՞նչ հարցով էր Բաքու գործուղվել ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Կիմը: Եւ ինչու՞ Կիմի Բաքու այցից երկու օր անց ՌԴ խաղաղապահ կոչվող զորախումբն Ադրբեջանին հանձնեց Փառուխը եւ Քարագլխի բարձունքի մի հատվածը: Այդ ժամանակ ոչ բրյուսելյան հարթակ կար, ոչ՝ Պրահայի ,,փաստաթուղթ,,:
Կիսվել սոց․ ցանցերում