Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր տասը քաղաքացիների ինքնությունը, որոնց թվում, ըստ Ռոսավիացիայի, եղել է նաև «Վագներ» ՌՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, ճանաչվել է։
Այդ մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Գերատեսչությունն ավարտել է մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։
«Ստացված արդյունքների համաձայն՝ բոլոր 10 մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
