Մարտի 9-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասի «Պեգաս» ռեստորանի տարածքում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են իրավապահները:
Պարզվել է, որ «Պեգաս» չգործող ռեստորանի մոտ՝ Մ6 միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում՝ մոտ 5 մետր բարձրությամբ հենապատի տակ է հայտնաբերվել մահացածի դին՝ ակնհայտ տարբեր մարմնական վնասվածքներով։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գևորգ Գ․-ն է։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է դեպքին ականատես, որը հայտնել է՝ Գևորգ Գ․-ն, լինելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, ճոճվելով քայլել է նշված վայրում, նստել հենապատի վրա, ապա կարճ ժամանակում կորցրել հավասարակշռությունը և վայր ընկել։
Նշված տեղեկության հավաստիությունը ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։

