Կրում եմ, սատարում եմ, աջակցում եմ, կիսում եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը այնպես, ինչպես դա արել եմ 2018թ-ի փետրվարի 18-ից։
Կա՞ն բազմաթիվ խնդիրներ` այո’ ու այդ խնդիրները պետք է լուծենք միասին` պետական մտածելակերպ ունեցող մարդկանցով։ Շարքային խնդիրները անծայրածիր շա՜տ են, որոնք քիչ դժգոհություններ չեն առաջացնում մեր քաղաքացիների մոտ, բայց դրանք անլուծելի չեն։ Ինքս էլ ամեն օր բախվում եմ բազմաթիվ խնդիրների, բայց գիտեմ անելիքս ու անում եմ, անելու եմ ավելի համառ ձևով։
Հիմա մեր պետությունը մտել է բավականին կարևոր գործընթացների մեջ, և այն բխում է մեր բոլորի շահերից։
Եկել է ազգովի մեջք ուղղելու պահը` ձիգ, երկու ոտքով, առանց դողղացնելու կանգնելու ամենակարևոր պահը։
Այսօրվա սերունդները պատմություն են կերտում, բայց դա ավելի շատ հասկանալի կլինի եկող սերունդների համար։
Գործընթացը վաղուց սկսված է, և այն այլևս կանգնեցնել չի լինի։
Հայաստանում հարցերը լուծում են հայերը, ո’չ թե ռուսները կամ թաթարները։
Իսկ շա՜տ շատերը, որոնք ընթացող գործընթացից ոչինչ տեղյակ չեն, բայց վատն են արտահայտում, արդյունքը վայելելու ժամանակ ամաչելու են իրենց գռեհիկ պահվածքի համար, եթե մի փոքր խիղճ ունենան։
Ճտերն աշնանն են հաշվում.
