ԼՂ բնակիչների հանդիպման ընթացքում ընդդիմադիրները պնդում են՝ Կառավարությունը չի լուծում նրանց բնակարանների հետ կապված և այլ խնդիրներն ու հայտարարում, որ իշխանությունը վերցնելու դեպքում այդ խնդիրները կլուծվի․ արդյոք տպավորություն չի ստեղծվում, որ ԼՂ բնակիչների ցավն օգտագործելով նրանց միջոցով փորձում են բողոքի ակցիա բարձրացնել․ այս մասին հարցին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետը։
Կառավարության ղեկավարը նկատեց՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է՝ ով ում հետ ուզում, շփվում է։ Ինչ վերաբերվում է շփումներին, վարչապետը չցանկացավ մեկնաբանել։
Այնուհետև նա ներկայացրեց բնակարանների ապահովման ծրագիրը․
«ԼՂ բռնի տեղհանված մարդկանցից նամակներ եմ ստանում, կարդում եմ, փորձում եմ հասցեագրել, բայց անտեղ շատ հարցեր են տալիս և ուզում եմ ասել, որ 40+10 հազարի ծրագրի վերաբերյալ մենք չենք արել հայտարարություն, որ դա չի շարունակվելու։ Մարդկանց մոտ որոշակի անորոշություն կա։ Ուզում եմ դա ցրել ու ասել, որ այդ ծրագիրը շարունակվելու է։ Մենք երկարացնելու ենք մինչև տարվա վերջ»,- ասաց նա։
Բնակարանների ապահովման ծրագիրը, վարչապետի խոսքով, հանրային քննարկման փուլում է։
«Եթե մենք բնակարանային այս ծրագիրն անենք միայն ԼՂ բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետև բազմաթիվ մարդիկ կան, ովքեր նույն խնդիրը ունեն ՀՀ քաղաքացի լինելով։ Մենք ուզու ենք, որ մի ծրագիր ձևավորենք, որը հասանելի կլնի նաև ՀՀ քաղաքացիներին
Ինչու ենք ասում, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քույրերն ու եղբայները պետք է քաքաղացիություն ստանան, որովհետև առանց դրա կարող է լարում ստեղծվել, մարդիկ կարող են ասել՝ մեզ բնակարան չեք տալիս, մեր երեխաները ծառայում են բանակում, ինչո՞ւ պետական բյուջեից աջակցություն ստացող մեր մյուս հայրենակիցների զավակները չպետք է ծառայեն բանակում»,- ասաց նա։
