ԼՈՒՍԱՆԿԱՐ․23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս մшհшցել է

Այսօր՝ մարտի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Գ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում, վերգետնյա անցումից մոտ 200 մ դեպի Արշակունյաց պողոտա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի վիրավորին տեղափոխեն հիվանդանոց։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է։

Կիսվել սոց․ ցանցերում