Լավրովն այսօր Գորչակովի հիմնադրամում ելույթ է ունեցել։ Բազում մեզ հայտնի դատարկաբանություններից ու նեոգաղութային դրսևորումներից աչքիս զարնեց մի քանի կետ.
-Ուզում են ողջ ԵԱՀԿ տարածքը փլուզել ու դրա փոխարեն ստեղծել Մեծ Եվրասիական Գործընկերություն։ Պատկերացնել կարելի է, թե ում են դրա մեջ մտցնելու’ Թուրքիա, Իրանից մինչև Չինաստան, դե մեզ բոլորիս’ հետխորհրդային փոքրներիս այնտեղ մուտքը «կպատկերացնեն» միայն Ռուսաստանի կազմում….
-Լավրովն այսօր հպարտացել է նաև, որ Արևմուտքի կողմից սանկցիաների ենթարկված երկրների թիվը մեծացել է, և Ռուսատանը խորը համագործակցում է նրանց հետ։ Ակնհայտորեն Ալիևին դրդելով գործողությունների Հայաստանի դեմ, Ռուսաստանը փորձում է սանկցիայավորված երկրների ակումբում ունենալ ևս մեկին, ում խելքը գնում է միջազգային կարգը Պուտինի օրինակով տրորելու համար…
-Դեհ, Ռուսաստանը հասկանում է, որ նոր ձևավորվող Գլոբալ Հարավի մեջ չկա, առաջատար լինել չի կարող, իր համար շրջանառում է Գլոբալ Արևելք… Բայց խնրիրն այն է, որ այդպիսի աշխարհաքաղաքական միավոր չկա… Բայց, դա կարևոր չէ, ինքն իր համար հորինել է, թեկուզ, այդ միավորում միայն ինքն է…. Մեկ էլ հյուսիսային արջերի համար կհորինեն գլոբալ Հյուսիս
