Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում՝ ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։
Լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ըստ նրա՝ այլ մանրամասները պետք է հայտնի կոմիտեն։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեզ հետ զրույցում նշեցին՝ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
