ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը, ով երեկ բերման էր ենթարկվել ԱԱԾ, մեկ ամսով կալանավորվել է:

Այս մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր չորս անձի, այդ թվում՝ Գագիկ Սարգսյանի նկատմամբ ահաբեկչության հոդվածով քրեական հետապնդում հարուցելու մասին։

Ըստ կառույցի՝ բացահայտված ահաբեկչության դեպքերն ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ:

Կիսվել սոց․ ցանցերում