Օքսֆորդում քննարկվել է Ադрբեջшնի ռшսիզմը, հայկական ինքնության ոչնչացման քաղաքականությունը

Օքսֆորդի համալսարանում այսօր Գալուստ Գյուլբենկյան հայագիտության պրոֆեսորի հետ համագործակցությամբ տեղի ունեցած դասախոսության շրջանակում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քննարկում է կազմակերպել արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակության, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականության վերաբերյալ․

«Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկայացրել եմ մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորությամբ պատճառած տառապանքների, ինչպես նաև 2024թ. փետրվարի 13-ին Հայաստանի զինծառայողների սպանությունների փաստերը: Քննարկվել են լուծումները:

Մեծ Բրիտանիա այցը կազմակերպվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հրավերով»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում