Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզի հայկական գյուղերի հանձնման շուրջ բանակցություններ չեն վարում:
Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) կատարման ընթացքի և 2023 թ.-ի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանում ոչ մի պաշտոնյա իրավունք չունի բանակցել Տավուշի մարզում և Հայաստանի այլ մարզերում գտնվող գյուղերի, տարածքների, հողամասերի հանձնման շուրջ։
«Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կան երաշխիքներ, որոնց շրջանակներում գործում են իրավական մեխանիզմները։ Հետեւաբար, մենք Տավուշի գյուղերի հանձնման շուրջ բանակցություններ չենք վարում»,- ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։
