Կան միջազգային դերակատարներ, որոնք ուղղակիորեն շահագրգռված են Հայաստանի գոյության դադարեցմամբ. Միրզոյան

«Հայաստանի առջև կան գոյաբանական էքզիստենցիալ խնդիրներ: Կան միջազգային դերակատարներ, որոնք ուղղակիորեն շահագրգռված են Հայաստանի գոյության դադարեցմամբ»:

Այս մասին խորհրդարանում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ միջազգային դերակատարներ էլ կան, որոնք հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։

«Այսպիսի պայմաններում ոչինչ չի կարող վարդագույն լինել»,- նշել է նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում