Ձևավորվել է Ադрբեջшն-Վրաստան-Թпւրքիա տնտեսական եռանկյունի. Բшյրшմով

Մեր երկրների միջև եղբայրական հարաբերություններ ձևավորող առանձնահատուկ թելերն ու կապերը լուրջ հիմք են հանդիսանում քաղաքական հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության և լավագույն գործընկերային ու դաշնակցային հարաբերությունների համար։

Այս մասին Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Գոհունակությամբ նշվեց, որ մեր երկրների միջև տնտեսական գործընկերության դինամիկան լիովին համահունչ է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը: Իրականությունն այն է, որ Կասպից և Սև ծովերի ավազաններն ընդգրկող հսկայական աշխարհագրության մեջ Ադրբեջանը տնտեսական եռանկյունի է ձևավորել Վրաստանի և Թուրքիայի հետ: Համատեղ ջանքերով արդեն իրականություն են դարձել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերը, որոնք էականորեն փոխում են էներգետիկ և տրանսպորտային քարտեզները, ընդգրկում են ավելի լայն աշխարհագրություն»,- հավելել է նախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում