ՌԴ-ում նախագահական ընտրություններին բնակչուհին այրել է քվեատուփը (տեսանյութ)

Ռուսաստանում նախագահական ընտրություններին գրանցված միջադեպերը չեն դադարում։

Այս անգամ ՌԴ Կոգալիմ քաղաքի բնակչուհին փորձել է այրել քվեատուփը։ Դեպքի մասին հայտարարել են  Ուգրայի ընտրական հանձնաժողովը։ Նրան բերման են ենթարկել, իսկ հրդեհն արագ մարվել է։ Քվեաթերթիկներն ու սարքավորումները չեն վնասվել։

«Ժամը 15:18-ին (Երևանի ժամանակով 14:18-ին) Կոգալիմ քաղաքում՝ թիվ 484 ընտրատեղամասում, Մոլոտովի կոկտեյլի միջոցով քվեատուփն այրելու անհաջող փորձ է արվել», ասվում է հաղորդագրության մեջ։

<script async src=»https://telegram.org/js/telegram-widget.js?22″ data-telegram-post=»armtimes_com/2364″ data-width=»100%»></script>

Ավելի վաղ  հայտնի էր  դարձել մեկ այլ դեպքի մասին, երբ Մոսկվայում 20-ամյա Ալինա Ն.-ն «զելյոնկա» է լցրել քվեատուփի մեջ, որում շուրջ 100 քվեաթերթիկ է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում