Անօդшչու թռչпղ սարքերը հшրվածել են Սամարայի նավթավերամշակման գործարաններին (տեսանյութ)

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի շրջանում գտնվող նավթավերամշակման երկու տարբեր գործարանների:

Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին։ Առաջին դրոնը գրոհել է Սիզրանի նավթավերամշակման գործարանի տարածքը: Այնտեղ հրդեհ է բռնկվել, որի մակերեսը կազմել է 500 քառակուսի մետր:

Նույն ժամանակատվածում, մեկ այլ անօդաչու թռչող սարք հարձակվել է Նովոկուբիշևի նավթավերամշակման գործարանի վրա: Այնտեղ նույնպես հրդեհ է բռնկվել, որը կես ժամ անց մարվել է։

https://t.me/armtimes_com/2389

Կիսվել սոց․ ցանցերում