Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը վկայում է ռուսների բարձր վստահության և ակտիվ աջակցության մասին այն կուրսի համար, որը դուք հետապնդում եք՝ ուղղված պետականության ամրապնդմանը, կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը և երկրի բնակչության բարեկեցության բարձրացմանը։
Կցանկանայի գոհունակությամբ նշել, որ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերություններն առանձնանում են իրենց զարգացման կայունությամբ։ Ուրախալի է, որ այսօր մեր ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթների վրա հիմնված այս հարաբերությունները հաջողությամբ ընդլայնվում և ամրապնդվում են դաշնակցային փոխգործակցության և փոխշահավետ համագործակցության ոգով՝ լցնելով դրանք նոր բովանդակությամբ։
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն բոլոր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության ապահովմանը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, քաջառողջություն, երջանկություն և բարգավաճում և հաջողություններ ձեր կառավարության գործունեության մեջ՝ հանուն բարեկամ Ռուսաստանի բարգավաճման»,- ասվում է Ալիևի նամակում։
