Վարչապետը հանդիպել է նաև Կիրանցի բնակչների հետ (լուսանկար)

ՀՀ վարչապետը շարունակում է հանդիպումները Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում:

«Տելեգրամ»-ի իր ալիքում վերջինս հայտնել է, որ հանդիպում է ունեցել նաև Կիրանց համայնքի բնակիչների հետ:

Նա նշել է, որ հանդիպումների վերաբերյալ տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ:

Հիշեցնենք՝ վարչապետը Ոսկեպարում ավելի վաղ հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

Վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր քննարկման առարկա դարձած Տավուշի մարզի հատվածում գտնվող 4 գյուղերին:

Նա նկատել էր. «Երբեք՝ ոչ մի քննարկման ժամանակ, խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»:

Կիսվել սոց․ ցանցերում