Շուշան Պետրոսյանը դժգոհ է Լադանիվայի երգից

Երկու երգ լսեցի այս խմբի կատարմամբ` «Շաքար» և «Ժակո»: «Շաքար» երգի մեջ կային լիքը հնդկական և հրեական երաժշտության տարրեր: Գործիքավորումը` հրեական էր,  երգելաոճը հնդկական: Բավականին գունեղ տեսահոլովակներ ունեն, ինչպես նաև գունեղ` երգեր: Լավ տրամադրությամբ, գինովցած ու ոչ պահանջկոտ մարդու համար լավ երաժշտություն է, այսպես ասեմ` անհոգ մարդու երգեր են, թերևս մարդիկ հենց դա են փնտրում: Այսօր դրա կարիքը շատ կա, բայց ամեն դեպքում լավ կլիներ, որ հայի համար հնչեր հենց հայկական երաժշտություն։ Հայերեն երգել, դեռևս չի նշանակում երգել հայկական երգ: Լեզուն էր միայն հայերեն:

Կիսվել սոց․ ցանցերում