Մենք պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ոսկեպարում հանդիպելով Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Նա նաև պարզաբանել է, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:

«Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ես ասել էի, երբ որ Ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու ես կգամ և անձամբ Ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։

Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք  ինձնից լավ գիտեք, թե որտեղ  է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և վերջերս ես ցույց եմ տվել։ Սահմանագծման և սահամնազատման գործընթացը հետևյալն է․ սահմանագծման մեր հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում ՀՀ-ն, որն էլ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման։ Արձանագրումը հետևյալն է, որ մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական հնարավորությունը գործընթաց սկսելու կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ այդ հարցի առանձնահատկությունը հետևյալնն է․ «Ադրբեջանը բարձրաձայնում է չորս գյուղերի, ոչ անկլավային գյուղերի մասին, մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին։ Այս քննարկումներում մենք ուզում ենք առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրրենք դրանից պակաս, Ադրբեջանը օգտագործում է էսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, ասում են՝ եկեք, փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայերի կենսական նշանակության տարածքների մասին։

Մենք հակադարձում ենք՝ ասում ենք՝ գյուղը միայն գյուղապետարանը չէ, այդ քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները բերում ենք, և մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, թույլ չտանք պատերազմի սկսում։ Սա է պատճառը, որ մենք որոշել ենք, որ պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշտգրման, և դա անում ենք ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև Ոսկեպար գյուղի, Կիրաց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»։

Կիսվել սոց․ ցանցերում