Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից և համատեղ ճեպազրույցից հետո գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ մեջբերելով ավելի վաղ Կառավարության տարածած հայտարարությունը, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը:
«Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ կայացել էր Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը։
