Նրանց համար, ովքեր կիրակի օրերը եկեղեցի չեն գնում, քահանան հետևյալ առակը պատմեց. «Հարուստ մի մարդ ճանապարհին մի աղքատի հանդիպեց: Վերջինս պատմեց նրան իր դժբախտությունների մասին: Հարուստը խղճաց և իր մոտ եղած յոթ դրամներից երկուսը նրան տվեց․․․

Նրանց համար, ովքեր կիրակի օրերը եկեղեցի չեն գնում, քահանան հետևյալ առակը պատմեց.
«Հարուստ մի մարդ ճանապարհին
մի աղքատի հանդիպեց:
Վերջինս պատմեց նրան իր դժբախտությունների մասին:
Հարուստը խղճաց և իր մոտ եղած յոթ դրամներից երկուսը նրան տվեց:
Աղքատը ևս երկու դրամ ստացավ, երբ պատմեց իր մյուս դժբախտությունների մասին: Երբ հասան աղբյուրի մոտ, որոշեցին ճաշել: Հարուստն իր կերակուրը աղքատի հետ կիսեց, և երբ լսեց նրա կյանքի հաջորդ պատմությունը, ևս երկու դրամ տվեց նրան:
Ահա, թե որքան ողորմած էր նա:
Իսկ վեց դրամ ստացածը, երախտագիտության փոխարեն, հանկարծ գրպանից դանակ հանեց ու նրա վրա պահելով՝ պահանջեց յոթերորդ դրամն էլ իրեն տալ: Սև ապերախտություն:
Ի՞նչի է նա արժանի»,- իր պատմությունն ավարտեց քահանան:
«Մահվա՛ն»,- բացականչեցին ունկնդիրները: «Դուք էլ եք նման խիստ պատժի արժանի,- ասաց նա նրանց:
— Հենց դուք եք այն ապերախտ աղքատը: Աստված ձեզ վեց օր է տվել և միայն մեկը պահել Իր համար: Իսկ դուք այդ մեկն էլ եք խլել Նրանից»:
Կիսվել սոց․ ցանցերում