Առայժմ պետք է Հայաստանը պահել, որքան էլ նա ,,անճոռնի բադիկ,, լինի

Մարդիկ, որ քաղաքագետի հավակնություններ ունեն, ի՞նչ են նկատի ունենում, երբ ասում են, որ Հայաստանը պետք է բոլոր բնագավառներում արմատական բարեփոխումներ անի: Բարի ցանկությու՞ն են արտահայտում, ծրագիր ունե՞ն: Ամենակարեւորը՝ իր ներկա վիճակում Հայաստանին ո՞վ է բարեփոխումների ռեսուրս, ժամանակ եւ անհրաժեշտ կայունություն երաշխավորում, ինչպե՞ս: Իմ համեստագույն կարծիքով՝ Հայաստանը մի գերխնդիր ունի. ,,տնային աշխատանքով,, վերլուծել 1998թ. պետական հեղաշրջմամբ սկիզբ առած սխալները եւ ձեւավորել եւս մեկ ճակատագրական սխալ թույլ չտալու ռեսուրս, այդ հնարավորությունն իրացնելու համար համեմատաբար բարենպաստ արտաքին քաղաքական միջավայր: Խորհրդային հայտնի երգը հիշու՞մ եք.
-Первым делом, первым делом-самолеты,
А девушки, а девушки-потом…
Ռեֆորմներ միշտ կարելի է անել: Առայժմ պետք է Հայաստանը պահել, որքան էլ նա ,,անճոռնի բադիկ,, լինի:
Նաեւ ,,ռեֆորմացիան,, փողոցա-վրանային ,,դեմոկրատիայով,, խժռեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Կիսվել սոց․ ցանցերում