Մարտի 19-ին՝ ժամը 14:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 15-րդ կմ–ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ա. Ն., ծնված 1996 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու տուժածի մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ վարորդների և ուղևորների (Ա.-ի Ա., ծնված 1968 թ․, Մ. Ա., ծնված 1969 թ., Ա. Ն., ծնված 1995 թ. և Դ. Հ., ծնված 1997 թ.) առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ևս խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 10:20-ին Լճափ գյուղի խաչմերուկում, Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել էին «Տոյոտա» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով կար 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ:
