1 շաբաթ առաջ Ռուսաստանի ԱԳՆ Մարիա Զախարովան Ադրբեջանին «ահազանգում է», թե Արևմուտքը՝ ԵՄ-ը Հայաստանի տարածքից լրտեսում է քեզ, այսինքն՝ հրահանգում է Ալիևին Հայաստանի տարածքից քշել ԵՄ դիտորդներին, Ալիևը անհապաղ գործի է անցնում ու «կա՛մ պատերազմ, կա՛մ 4 գյուղեր Տավուշի մոտ» վերջնագիր է ներկայացնում Հայաստանին, որը Հայաստանի վարչապետը բարձրաձայնում է Ոսկեպարում, ապա նույն ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան մեկնաբանում է, թե իրենք այդ պատերազմի հետ կապ չունեն՝ «դա Արևմուտքի գործընկերների հետ Փաշինյանի կոնսուլտացիաների արդյունք է»․․․
Չէ, մենք կարդալ գիտենք, ու ձեզանից 1000 տարի վաղ։ Ու պատմության գրքերում բազում ազնիվ հայ պատմաբաններ գրելու են՝ «մեկ շաբաթ առաջ հարձակման «ֆաս» հրամանը տվեցին, մեկ շաբաթ անց հայտարարեցին՝ «Мы тут не причем»․․․
Մոռացեք, որ ռուս-հայկական հարաբերությունների էջը այսուհետ սկսվելու ու ավարտվելու է Խաչատուր Աբովյանի խոսքերով, անկախ նրանից՝ մենք ողջ կլինենք, թե ոչ, ու թե ով երկար ու բարդ ճանապարհին կհասնի ֆինիշին․․․

