Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք Ոսկեպшրում հյուրանոց կառուցեիք․ Նիկոլ Փաշինյան

Եթե Շուշին Ձեր տրամաբանությամբ ու Ձեր տեսակետից դժգույն քաղաք չլիներ, Ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն Փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի։

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հրացուպատախսանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

«Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք մի հյուրանոց էլ Ոսկեպարում կառուցեիք, երկու հատ էլ Կիրանցում, այդ ճանապարհների երկայնքով կառուցեիք ձեր ավտոսալոնները։ Խնդիրը տան մասին չէ, խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է։ Ես շատ կոկրետ բան եմ ասում՝ այն ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է, ես կներեք պատմական Հայստանի վարչապետը չեմ, ես այսօրվա Հայաստանի վարչապետն եմ։

Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան։ Կարծում եմ ձեր քաղաքական ուժը ունի բավարար ֆինանսական ներուժ, գնացեք հյուրատուն, հյուրանոց կառուցեք Ոսկեպարում»,- ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում