Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը: Ինչպես տեղեկացանք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցուցակի կազմը հետևյալն է.
․ Ալումյան Հայկ 2․ Գրիգորյան Լիզա 3․ Գրիգորյան Վահե 4․ Կարապետյան Նորա 5․ Մազմանյան Արմեն 6․ Մարգարյան Աննա 7․ Քոչարյան Վիգեն։ Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից և ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։ Աղբյուր` «Փաստինֆո»
