Երկիրն իրոք քաղաքական այլընտրանքի կարիք ունի

Երբ ուշադիր վերլուծում ես կառավարության հետ հարցուպատասխանը, պարզվում է, որ ընդդիմությունը հիմնականում այնպիսի հարցադրումներ է անում, որ պատասխանը հանրության համար ավելի ընդունելի լինի: Պատգամավորն, օրինակ, ասում է, որ ,,չորս գյուղերը պատմական Հայաստան են, քարութուփն էլ այնտեղ հայկականություն է շնչում,,: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանում է. ,,Ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, այսօրվա Հայաստանի վարչապետն եմ,,: Եւ ցույց է տալիս Հայաստանի մակետը՝ ահա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը, որից ոչինչ չի զիջվում: Եթե ընդդիմությունը խնդիր ունի, որ ամեն հարցուպատասխանից հետո հանրությունն իրենից ավելի հիասթափվի, ապա այդ հարցը նա գերազանց է լուծում: Բայց դա իր, հավանաբար, բավական մերկանտիլ նպատակն է: Իսկ երկիրն իրոք քաղաքական այլընտրանքի կարիք ունի:

Կիսվել սոց․ ցանցերում