Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել սոց․ ցանցերում