Առնվազն 115 զпհ՝ Մпսկվայի Crocus City Hall-ում шհшբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է

Ինչ հայտնի է այս ժամի դրությամբ.

․ Crocus City Hall համերգասրահում այսօր ինքաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։

․ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 93 մարդ:

․ Առողջապահության նախարարությունը հրապարակել է 146 վիրավորների ցուցակ, որտեղ նաև երեխաների անուններ կան։

․ Ըստ արևմտյան լրատվամիջոցների, կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։

․ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, թե հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը։ Գործի է դրվել երեք ուղղաթիռ։

․ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։ Դեպքի վայրում քննչական միջոցառումներ են իրականացվում:

․ Ռուսաստանով մեկ զանգվածային միջոցառումները չեղարկվում են։ Օդանավակայաններում և կայարաններում ձեռնարկվում են անվտանգության հավելյալ միջոցներ։ Կրթության և գիտության նախարարությունը խորհուրդ է տվել բուհերին անցնել «հեռավար ուսուցման»:

. ԱԴԾ ղեկավար Նիկոլայ Պատրուշևը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների:

. ԱԴԾ հրապարակած հայտարարության համաձայն՝ «ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները փորձում էին անհետանալ՝ մեքենայով շարժվելով ռուս — ուկրաինական սահմանի կողմը»:

Կիսվել սոց․ ցանցերում