Կան դեպքեր, երբ մայրերը գրկած էին իրենց երեխաներին․ Crocus City Hall-ի զուգարաններից մեկում 28 դ ի է հայտնաբերվել

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո համերգասրահի զուգարաններից մեկից հայտնաբերվել է 28 զոհի մարմին։

Այս մասին հայտնել է տելեգրամյան Baza ալիքը։

Բացի այդ, ըստ աղբյուրի, 14 մարմին էլ հայտնաբերվել է տարհանման աստիճաններից մեկի վրա։

Ըստ Baza-ի, մահացածները պառկած են եղել ընտանիքներով, ոմանք մահացել են միմյանց գրկած։ Կան դեպքեր, երբ մայրերը գրկած էին իրենց երեխաներին։

Կիսվել սոց․ ցանցերում