Հրապարակվել է Crocus City Hall-ի шհшբեկչության մեջ կասկածվող ևս մեկի անձի հարցաքննություն (տեսանյութ)

Հրապարակվել է Բրյանսկի շրջանում ձերբակալված Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ կասկածվող ևս մեկ անձի հարցազրույցը։

Վերջինս ռուսերենով չի հաղորդակցվում, հարցաքննությունն անցկացվում է թարգմանչի միջոցով։ Տղամարդը հայտնում է, որ  ապրել է Դմիտրովկայի հանրակացարանում իր հայրենակից Մուխամադի հետ:

«Աշխատանք չկար, բայց հետո ոմն Աբդուլլոն կապվեց մեզ հետ մեսենջերի միջոցով։ Մենք որոշեցինք բիզնես սկսել, Աբդուլլոյի հարազատներից գնեցինք հին Renault և ուզում էինք տաքսիում աշխատել։ Չստացվեց»,- ասում է նա։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ (տվյալները վերջնական չեն)։

ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը հայտնել էր, 11 անձի ձերբակալության մասին, որոնց թվում են 4անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են Crocus City Hall-ի ահաբեկչությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում