Փրկվել՝ վազում էինք․ Crocus City Hall-ի шհшբեկչությունից հետո Renault-ը վրաերթի է ենթարկել երեխաներից մեկին (տեսանյութ)

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ահաբեկիչների հետ կապված սպիտակ Renault-ը վրաերթի է ենթարկել երեխաներից մեկին։

Այդ մասին մարտի 23-ին «Իզվեստիա»-ին հայտնել է վիրավոր տղայի մայրը։

Կինը պատմել է, որ որդին այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

«Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն վիճակում։ Տղայիս հարվածել է մեքենան, որն այժմ ամբողջ նորություններում է, այս սպիտակ Renault-ն: Նա միտումնավոր բախվեց, երբ մենք վազեցինք:

Մտածեցինք, որ արդեն փախել ենք, փրկվել ենք, այդ պահին այդ մեքենան մեծ արագությամբ վրաերթի ենթարկեց նրան»,- պատմել է նա։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, ձերբակալվել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձ։

Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ավտոմեքենայում Տաջիկստանի քաղաքացու երկու անձնագիր էր հայտնաբերվել։

Իր հերթին Տաջիկստանը հերքել էր իր քաղաքացիների մասնակցությունը Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը:

Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ (տվյալները վերջնական չեն)։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում