Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցների ուղեկցությամբ Լաչինի սահմանային անցակետով անցնող հայից առգրավվել է նարդի՝ Արցախի պետական զինանշանով։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Ըստ ադրբեջանական աղբյուրի, «հայի փաստաթղթերը ստուգելուց հետո նրա պայուսակը զննել են Մաքսային պետական կոմիտեի և Պետական սահմանային ծառայության աշխատակիցները»։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ նարդու տախտակի վրա պատկերված է Արցախի հանրապետության զինանշանը։
Նարդին առգրավել են համապատասխան հիմնարկների աշխատակիցները, հավելում է աղբյուրը։


