Crocus City Hall-ի ահաբեկչության զпհերի թիվն ավելացել է

Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 133-ի։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը։

«Crocus City Hall համերգասրահում փլատակների մաքրման ժամանակ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր 115 զոհի մասին։

Կիսվել սոց․ ցանցերում