Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է ոստիկանությունում զինված հարձակմանը:
«Խուլիգանությունն ու ամենաթողությունը տեղ չունի մեր առօրյայում և առհասարկ մեր սերնունդների վարքագծում: Սա որպես պատգամ մենք բոլորս պետք է արձանգրենք ու գործենք համապատասխան»,- իր էջում գրել է նա:
Հիշեցնենք՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:
Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել են ներխուժող անձանցից 2 հոգին, որոնք տեղափոխվել են բուժհաստատություն։
ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ օրվա ընթացքում ձերբակալվածների թիվը մոտ է 50-ին:
