Տիգրшնшշեն, ՀՀ-Նшխիջևшն սшհմшն

Այսօր կրկին այցելեցի ՀՀ-Նախիջևան սահման, որպեսզի հաշվառեմ այն ընտանիքներին, որոնք վաղվանից օգնություն են ստանալու Ֆրեզնոյի բժշկական առաքելության տրամադրած միջոցներից:
Ռոմիկ Գրիգորյանի ընտանիքն է՝ 9 հոգի, որից 7 երեխա՝ 2-ից 15 տարեկան: Այս երեխաները ծնվել են Արցախում, ընտանիքի հայրը 1995-ին է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ:
Տիգրանաշենում հաստատվել է բռնի տեղահանված մեկ՝ այս ընտանիքը: Ապրում են վարձով:
Ես շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի, Ռուսաստանի և Հայաստանի իմ բոլոր ընկերներին ու կազմակերպությունների, որոնք անտարբեր չեն, երբեք հայրենասիրական ճառեր չեն ասում, անգամ չեն ուզում իրենց անունները ես հիշատակեմ, բայց ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ գործ են անում:
Այսօր այս ընտանիքը և 20 այլ ընտանիքներ զգացին, որ ՀՀ պետությունից զատ կան անհատներ ու կազմակերպություններ, ովքեր փորձում են օգնել:
Թ. Հ.
Տիգրանաշեն, 24 մարտի, 2024թ
Կիսվել սոց․ ցանցերում