Իսկ ո՞ր երկիրն է պարտվել Ղրիմի, Ճապոնիայի դեմ պшտերшզմում

Ռուսաստանն, իհարկե, միջուկային տերություն է եւ քաղաքական ղեկավարություն ունի, որ աշխարհին սպառնում է տակտիկական մարտագլխիկներով: Բայց արժե՞ պատմությունը կեղծել եւ ասել, որ Ռուսաստանը երբեք չի պարտվել: Իսկ ո՞ր երկիրն է պարտվել Ղրիմի, Ճապոնիայի դեմ պատերազմում: Ռուսաստանը չի հաղթել նաեւ Առաջին համաշխարհային պատերազմում, բոլշեւիկները պարտվել են Լեհաստանին, ռազմավարական առումով ձախողված էր Ֆինլանդիայի դեմ Ստալինի հարձակումը: Խրուշչեւը պարտվել է Հունգարիայում եւ Կուբայում, Բրեժնեւը՝ Չեխոսլովակիայում, Լեհաստանում եւ Աֆղանստանում, Ելցինը՝ Չեչնիայում, Պուտինը՝ Սիրիայում: Իսկ ուղիղ երեք հարյուր տարի առաջ Կասպյան արշավանքը տանուլ տված Պետրոս Մեծը Կովկասը կիսել է Օսմանյան Թուրքիայի հետ: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ Մակեդոնացին, այո, մեծ զորավար է, բայց ինչու՞ աթոռներ ջարդել: Ֆաշիզմի դեմ հաղթանակն էլ միայն Ռուսաստանինը չէ, խորհրդային բոլոր ժողովուրդներինն է, որ կռվել են նաեւ անգլո-ամերիկյան հացով, հանդերձանքով, զենքով եւ զինամթերքով ու վառելիք-տեխնիկայով:
Կիսվել սոց․ ցանցերում