22.03.2024. ,,Կրոկուս սիթի հոլի,, ահաբեկչություն: Ժամեր անց ,,Կոմերսանտի,, նախկին աշխատակից, Լոնդոնում բնակվող Օլեգ Կաշինը youtube-ի անհատական ալիքով հայտարարում է, որ ,,հետքերից մեկը տանում է դեպի հայերին, որ ահաբեկչության ավանդույթներ ունեն,,: Գրեթե սինխրոն՝ նույնը տարածում է ՌԴ ՊՆ հետ սերտ կապ ունեցող ,,Դոժդ,, հեռուստաալիքը: Հետո, իհարկե, խմբագիրը ներողություն է խնդրում, բայց դա ռուսների ասած՝ ,,ճաշից հետո մանանեխ է,,:
23.02.2024. Իլհամ Ալիեւը զանգում է Վլադիմիր Պուտինին եւ ցավակցություն հայտնում: Մեկ ժամ անց տեղի է ունենում Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Բայրամովի եւ Լավրովի հեռախոսազրույցը: Բայրամովը հայտարարում է, որ Ադրբեջանը, որպես ,,ահաբեկչության ենթարկված երկիր, դատապարտում է այն՝ իր բոլոր դրսեւորումներով,,: Մի քանի ժամ անց ,,Կրոկուս սիթի հոլ,, է այցելում սեփականատեր Արազ Աղալարովը՝ Իլհամ Ալիեւի խնամին:
24.03.2024. Իլհամ Ալիեւը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգում Վլադիմիր Պուտինին:
Մեկ-մեկուկես ժամ անց ռուսաստանյան բոլոր լրատվամիջոցները միաբերան հայտնում են, որ Մոսկվա-Երեւան թռիչքը հետաձգվել է, ուղեւորներից մեկի ,,ձեռնապայուսակում ռումբ է հայտնաբերվել,,:
Երկու ժամ անց նռնակներով զինված երեք անձ մտնում է Երեւանի Նոր Նորքի ոստիկանություն:
Սա պատահական զուգադիպությունների դիպաշա՞ր է:
