Ինչպես հայտնի է՝ այսօր տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Վերջինս՝ ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավի ընթացքով պայմանավորված, գտնվում է արձակուրդում, և սոցցանցերում քննարկումներ են ծավալվել, թե ինչպես է արձակուրդում գտնվելով նա վարել գործակարգավարական խորհրդակցությունը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացառությամբ երկուշաբթի օրերի, որոնք գործակարգավարական նիստի օրերն են, մնացած բոլոր օրերին Տիգրան Ավինյանն արձակուրդում է։
