Դիտում ՝ 21 526
Կլիմայի Փոփոխության Միջկառավարական Հարթակի Աշխատանքային խումբ I-ի վերջերս հրապարակված 6-րդ Գնահատման Զեկույց (IPCC AR6 WGI) ամփոփում է կլիմային վերաբերվող գիտական ուսումնասիրությունների ներկա վիճակը ամփոփում է կլիմային վերաբերվող գիտական ուսումնասիրությունների ներկա վիճակը սակայն Քաղաքականություն մշակողների համար ամփոփագրի (SPM) վերջնական տարբերակը չի ներառում թվեր, որոնք ցույց են տալիս մեր մոլորակի տաքացման մի շարք ցուցանիշներ:

SPM-ի ավելի վաղ նախագիծը ներառում էր ստորև ներկայացվածի նման գրաֆիկ, որի նպատակն էր ցուցադրել վերջին փոփոխությունները երկար համատեքստում որոնք տեղի են ունեցել վերջին 2000 տարիների ընթացքում և ցույց տալ, թե ինչպես են փոխվել այլ կլիմայական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում: Այս ժամանակային շարքերից շատերը ցուցադրվել են հաշվետվության տարբեր կետերում և ի մի են բերվել

Միացյալ թագավորության Ռեդինգի համալսարանի կլիմայագիտության պրոֆեսոր Էդվարդ Հոքինսի կողմից այս

թարմացված գրաֆիկում, վերջինս նաև ընդգծում է կլիմայագիտության մեջ հիմնական իրադարձություններն ու հայտնագործությունները:

Ինդիկատորներ (վերևից ներքև). մթնոլորտում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիան, օվկիանոսում ջերմության պարունակությունը, օվկիանոսի գլոբալ մակարդակը, երկրամերձ գլոբալ միջին ջերմաստիճանը, ստորին տրոպոսֆերայի գլոբալ ջերմաստիճանը, Արկտիկական ծովի սառույցի

քանակը, Կիոտոյում բալի


ծաղկման ամսաթիվը, ցամաքի տեսակարար խոնավությունը: Նշված են կլիմայագիտության պատմության առանցքային պահերը՝ շոգեշարժիչի

գյուտը Ջեյմս Ուատտի կողմից 1790 թվականին, Ջոն Թինդալի կողմից առաջնային ջերմոցային գազերի հայտնաբերումը 1861 թվականին, կլիմայի զգայունության առաջին գնահատականը Սվանտե Արրենիուսի կողմից 1896 թվականին և Գայ Կալլենդարի կողմից 1938 թվականի բացահայտումը, որ աշխարհը տաքանում

է