Երբ բնակիչները պահանջել են իրենց արդեն իսկ գնած բնակարանները, նրանց առաջարկել են կրկնակի գումար ավելացնելով ստանալ դրանք

Պուշկին 51/1 հասցեի շենքում ավելի քան 15 տարի առաջ տասնյակ հազարավոր դոլարներով բնակարան գնած մի խումբ քաղաքացիների տներում այսօր այլ մարդիկ են ապրում: Այդ բնակարանները նրանք այդպես էլ ոչ ստացել են, ոչ էլ, առավել ևս, ապրել դրանցում: Բնակարանները մի քանի քաղաքացու վաճառած ընկերության տնօրենի ձերբակալությունից հետո բնակիչներին խոստացան՝ հարցը կլուծվի, բայց մինչ օրս այն այդպես էլ լուծում չի ստացել, ոչ էլ գումարներն են վերադարձվել: Ավելին՝ երբ բնակիչները պահանջել են իրենց արդեն իսկ գնած բնակարանները, նրանց առաջարկել են կրկնակի գումար ավելացնելով ստանալ դրանք: Factor TV-ն ներկայացնում է մանրամասները՝ https://youtu.be/BwszxSgSK54

Կիսվել սոց․ ցանցերում