Վաղարշապատի ձկնաբուծարանում ապօրինի հորեր են շահագործվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող Գ.Դումանյանին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են առանց ջրօգտագործման թույլտվության 2 խորքային հորից իրականացվող ապօրինի ջրառի դեպք։

Այս մասին հայտնել են տեսչական մարմնից։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի հորերի շահագործումը կասեցվել է։

Դումանյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Կիսվել սոց․ ցանցերում