Թե ձեզ գորբաչովյան-ելցինյան՝ համեմատաբար լիբերալ-դեմոկրատական Ռпւսաստան պետք չէ՞ր: ,,Դերժիմորդա,,-ի , Լուբյանկայի, Հեյդար Աлիեւի կնքահայր Ռпւսաստանի ճանապա՞րհ էիք հարթում

Բամբառակություններին վերջ տվեք, պարոնայք-ընկերներ եւ ընկեր-պարոնայք: Մարդիկ հիշողություն ունեն եւ գիտեն, թե՝
— ինչպես եք դուք պարտադրել, որ կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիխ Պողասյանը մերժի 1988թ. մարտի 24-ի ԽՄԿԿ ԿԿ եւ կառավարության՝ ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող որոշումը, որով ինքնավար մարզին 400 միլիոն ռուբլու կապիտալ ներդրում էր հատկացվում:
-1989թ. մայիսի 9-ին ինչու եւ ինչպես եք մի քանի արկղ օղի տարել Ստեփանակերտի հուշահամալիր, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հարբեցրել, որպեսզի Արկադի Վոլսկու դեմ ցույց անեն:
Բա էն ժամանակ չգիտեի՞ք, որ Ռուսաստանն է Հաայստանի միակ ռազմավարական դաշնակիցը: Թե ձեզ գորբաչովյան-ելցինյան՝ համեմատաբար լիբերալ-դեմոկրատական Ռուսաստան պետք չէ՞ր: ,,Դերժիմորդա,,-ի , Լուբյանկայի, Հեյդար Ալիեւի կնքահայր Ռուսաստանի ճանապա՞րհ էիք հարթում: Թեկուզ՝ ԼՂ հայ բնակչության դիակի վրայո՞վ:
Կիսվել սոց․ ցանցերում