Հրապարակախոս Գոռ Մադոյանը գրում է.
Հատկապես տմարդի ու անբարոյական ա պետք լինել պնդելու համար որ տեսաք Արցախը տվինք չպրծանք, ուրեմ Տավուշի անկալվները, Քյարքին, մեր պատիվն ու հազար այլ բան տանք չենք պրծնի։ Հատուկ պետք ա թքես 4000 զոհի հիշատակի վրա որ պնդես թե Արցախը տվինք։ Արցախը չենք տվել, Արցախը գրավել են, եթե դիմացինը դա չի հասկանում կամ տհաս ա որից պետք ա հեռու մնալ, կամ խաբեբա մանիպուլյատոր որի խոսքն ու հանրային կերպարը պետք ա արժեք չունենա, նվաստացման հավասար լինի։ Մենք էս օրի ենք հենց նրա համար որ մարդու անցյալը, գործերն ու խոսքերը չեն հիշվում ու գնահատվում։ Արցախը գրավել ա Ադրբեջանը արյունով ու սրով, հաշվարկով ու համառությամբ, քաղաքակությամբ ու դիվանագիտությամբ։ Ու ոնց դասականն էր ասում էն ինչ հիմա չես տալիս, վաղը խնդրես չեն վերցնի։ Նմանապես պնդել թե Արցախտ տվինք Ալիևը էլի ուզում ա ու չի փակվում ախորժակը դա ոչ միայն սուտ ա, դա տմարդիություն ա։ Գրավել ա ու էլի ա ուզում, չես տա պայմաններով ու բանակցելով, կվերցնի ու էլի կուզի, էլի կասեն բա տվինք էլի ա ուզում։ Չտալով տալը՝ կռվով ու զոհով ալիբի ա ստեղծում չտվողի համար ու պատասխանատվությունը դնում մարդկանց ոչ թե իշխանության կրողի վրա։
